Թաթուլ Հակոբյանը Ստեփանակերտում դասախոսություն է կարդացել Արցախի երեք համալսարանների ուսանողների համար

564

Հունվարի 11-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել լրագրող Թաթուլ Հակոբյանի` «ԶԼՄ-ների դերը 44-օրյա պատերազմի ժամանակ. տեղեկատվության տարանջատման հմտությունները` հայկական լրատվամիջոցների օրինակով» թեմայով դասընթաց-բանավեճը:

Միջոցառմանը ներկա էին Ստեփանակերտի ԱրՊՀ, «Մեսրոպ Մաշտոց», «Գրիգոր Նարեկացի» համալսարանների ուսանողներ, դասախոսներ և թեմայով հետաքրքրված մարդիկ: Դասախոսությունը և հետևած հարց-պատասխանը տևել է 3 ժամ:

Այս ծրագիրն իրականացվում է «Հարմոնիա շուշեցի կանանց» հկ-ի նախաձեռնությամբ` «Ես և դեմոկրատիան» նախագծի շրջանակներում: Նախագիծը ֆինանսավորում է EPF-ն: