«Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները». ՀԲԸՄ-ն շահեկան և օգտակար քարտեզ է հրատարակել

2487

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» քարտեզը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ լույս տեսած այս շահեկան և օգտակար գործը (հայերեն, անգլերեն, ռուսերեն) բացառիկ է սահմանագծման տեսանկյունից, քանի որ երեք տարբեր գծագրումով նշված են Արցախի, ԼՂԻՄ և ներկայումս ադրբեջանական զինված ուժերի կողմից 2020 թ.-ին բռնազավթված տարածքների սահմանները, որի միջոցով հնարավոր է հստակ տեղորոշմամբ տեսնել այն վանքերը, եկեղեցիները և պատմա-կրոնական նշանակություն ունեցող հուշարձանները, որոնք մնացել են գերության մեջ։

Քարտեզը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը՝ համագործակցելով Հայաստանում քարտեզների հրատարակության գործում մասնագիտացած «Կոլաժ» հրատարակչության հետ ։