Գնիշիկ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին. Եղեգնաձորի շրջան

1664

Գնիշիկ համայնքն իր մեջ ընդգրկում է Գնիշիկ և Մոզրով գյուղերը։ Գնիշիկ գյուղը գտնվում է մարզկենկտոնից 24 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա։ Սահմանակից է մարզի Արփի, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Խնձորուտ , Խաչիկ, Արենի համայնքներին, ինչպես նաև` Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Գրականության մեջ և աղբյուրներում հանդիպում է նաև Կինիշիկ ձևով:

Գնիշիկ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 31 հոգի, որից 28-ը՝ հայ, 3-ը՝ իսլամ,

1873 թվական – 266 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 361 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 485 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 472-ը՝ հայ, 13-ը՝ իսլամ, 

1904 թվական – 504 հոգի, 

1914 թվական – 505 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 554 հոգի,

1916 թվական – 677 հոգի,

1919 թվական – 712 հոգի,

1922 թվական – 695 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 760 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ, 

1931 թվական – 841 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Գնիշիկն ունեցել է․

1939 թվական – 914 հոգի,

1959 թվական – 754 հոգի,

1970 թվական – 372 հոգի։

Այսօր գյուղի բնակչությունը, ըստ մարզպետարանի տվյալների, 71 հոգի է, որոնց մի մասը ձմռանը տեղափոխվում է այլ բնակավայրեր:

Գնիշիկ գյուղն իր պատմության ընթացքում մի քանի անգամ կառուցվել և քանդվել
է, այդ են վկայում տարբեր գրականություններից հասած տվյալները, ներկայումս
գոյություն ունեցող տարբեր ժամանակի դամբարանադաշտերը, գերեզմանոցները,
խաչքարերը, 9-13-րդ դարերի եկեղեցին, մատուռները, ջրաղացները։ 13-րդ դարում Գնիշիկը եղել է Օրբելյան իշխանների ամառանոցը։ Նախավերջին անգամ գյուղը վերակառուցվել է 1770-ական թվականներին։ 1950-ական թվականներին գյուղում 150 ծուխ կար։ Եղեգնաձորի շրջանի հացահատիկի զգալի մասը մթերվում էր Գնիշիկ գյուղից, որի համար էլ գյուղը համարվել է հացի շտեմարանը։ 1960-ական թվականներից սկսած տարածքի սողանքի պատճառով գյուղի բնակչությունը տարիների ընթացքում տեղափոխվել Արփա գետի հովտում նոր
կառուցվող Արփի գյուղը։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Կարդալ և դիտել նաև՝