Գրիգորի Հայրապետով. In Memoriam

7179
Լրատվամիջոցները այսօր հաղորդել են, որ կյանքի 55-րդ տարում, իր բնակարանում,  մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովը։
Գրիգորի Հայրապետովը 1991թ–ից մինչև 2018թ-ը եղել է Հայաստանի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության գլխավոր պատասխանատուն։
2019թ հոկտեմբերի 15-ին Հայրապետովը ազատվեց ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։

Գրիգորի Ալբերտի Հայրապետովը՝ ծնված 1967թ.–ի մարտի 18–ին, գեներալ-մայոր էր:

2006 թ. սեպտեմբերին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար:

Ծառայել է Խորհրդային բանակում, 1991 թ.-ից բարձր պարտավորվածության և կազմակերպվածության համար հրավիրվել է և աշխատանքի է անցել ՀՀ նախագահի անվտանգության ապահովման բաժնում:

Այդ գործում իր կողմից ցուցաբերած բացառիկ պրոֆեսիոնալիզմի, զսպվածության, չափավորության ու անկողմնակալության համար միշտ մեծապես գնահատվել է, երկրի նոր ղեկավարների ու կոլեգաների, ինչպես նաև ՌԴ, ԱՊՀ, ԱՄՆ, ԵՄ ու այլ երկրների իր կոլեգաների կողմից: Գերազանցությամբ ավարտել է ԱԱԾ և ՌԴ ԴՊԾ ակադեմիաները: