Օգտագործելով 1922 թ. համահայաստանեան գիւղատնտեսական վիճակագրական նիւթերը՝ Հայաստանի Կենտր[ոնական] Վիճ[ակագրական] Վարչութիւնը ցուցակագրել է Հայաստանի բոլոր բնակավայրերը:
1922 թվականին Խորհրդային Հայաստանում եղել է 1101 բնակավայր, որից՝
հայկական՝ 611,
թրքական (այսօրվա տերմինաբանությամբ՝ ադրբեջանական- Թ. Հ.)՝ 274,
հայ-թուրք (ադրբեջանական) խառը՝ 88,
եզիտական՝ 31,
ռուսական՝ 16,
պարսկական՝ 16,
հայ-եզիտական՝ 9,
տաճկական (թուրքական-Թ. Հ.)՝ 8,
քրդական՝ 4:
և այլն՝ 44 բնակավայր (Թ. Հ.):
1922-ին Հայաստանի ազգաբնակչութեան թիւը եղել է 781.011, որից՝
հայ- 671.450,
թրքո-թաթար- 76.555,
ռուս- 19.173,
եզիտի- 7.945,
ասորի- 2.161,
յոյն- 2.554,
քիւրտ- 705,
այլ ազգեր- 468 մարդ:
Այս 781.011-ից 637.118-ը ապրում է գիւղերում, 143.823-ը՝ քաղաքներում, ընդ որում՝
Երևանում- 46.642,
Ալեքսանդրապօլում (Գյումրի)- 44.656,
Նոր Բայազէտում (Գավառ)- 9.342,
Վաղարշապատում- 7.996:
Ըստ «Վիճակագրական տեղեկատու»-ի՝ Հայաստանի ազգաբնակչութեան թիւը 1923-1924-ին եղել է 841.043, իսկ 1924-1925-ին՝ 907.755 մարդ:
Հայաստանի Կենտվիճվարի հրատարակութիւնները, գրեց՝ Ս. Մասուրեան, «Հայրենիք» ամսագիր, Դ տարի, թիւ 2 (38), դեկտեմբեր 1925:
Լուսանկարում՝ Մայր Աթոռը 1870-ին
Դիտել նաև՝












