Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգի տակ. Թաթուլ Հակոբյանը դեկտեմբերի 4-ին ելույթ է ունեցել Կոլումբուսում/Օհայո նահանգ

746

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և Ալիք Մեդիայի սյունակագիր Թաթուլ Հակոբյանը 2021թ դեկտեմբերի 4-ին ելույթ է ունեցել Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, որտեղ բնակվում են մի քանի հարյուր հայեր:

Դասախոսությունը, որ կրում էր “Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգի տակ” խորագիրը, տեղի ունեցավ քաղաքի իռլանդական եկեղեցում՝ St. James Episcopal Church:

Հանդիպում-քննարկմանը Կոլումբուսի հայերից բացի եկել էին նաև մեր հայրենակիցներ Օհայոյի նահանգի Սինսինիաթի քաղաքից: