Հայաստանի նպատակը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է. Փաշինյան

424

Հայաստանի նպատակը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է, նման հայտարարություն վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց՝ պատասխանելով իր թիմակից Լենա Նազարյանի հարցին. «Մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, խաղաղության պայմանագրի ստորագրմանը պետք է նախորդի խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը»:

Հայաստանի ղեկավարը վերստին հայտարարեց՝ դեմարկացիային և դելիմիտացիայի գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանը. «Ռուսաստանի Դաշնությունը երեք անգամ, ներառյալ «բացահայտված փաստաթուղթը», հանդես է եկել առաջարկով և ըստ էության բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ, շարժվել առաջ: Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»:

Ազատություն