1933-ը՝ Սովը Խորհրդային Հայաստանում. քննարկում Արմավիրում

216

Նոյեմբերի 12-ին Արմավիր քաղաքում Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը կազմակերպել էր քննարկում «Սովը Խորհրդային Հայաստանում 1933 թվականին» թեմայով:

Հիմնական բանախոսը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էր: Զրույցը, որին մասնակցում էին երկու տասնյակ երիտասարդներ, վարում էր իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Շուտով ԱՆԻ կայքում, Յութուբի ալիքում և Ֆեյսբուքի էջում հասանելի կլինի ավելի քան մեկ ժամանոց այդ քննարկման ամբողջական տեսագրությունը:

Այս ծրագրի մասին, որ ԱՆԻ կենտրոնը կազմակերպում է ԲՀՀ-Հայաստան հիմնադրամի հետ, ծանոթացեք այստեղ.