Լճաշեն գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Սևանի շրջան

3937

Լճաշեն գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին:

Նախկինում կրել է Պորտակ, ապա Օդաքլու անունը: Լճաշեն է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին:

Այս գյուղը նախկինում մաս է կազմել Հրազդանի՝ Ախտայի շրջանի բնակավայրերի:

Սևանի շրջանը կազմավորվել է 1937 թ. դեկտեմբերի 31-ին՝ 388 քառակուսի կիլոմետր տարածության վրա:

Նախախորհրդային և խորհրդային շրջանի առաջին տասնամյակներում Լճաշենը եղել է Սևանի ավազանի և Հայաստանի խոշոր բնակավայրերից:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Լճաշենի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 379 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 882 հոգի, որից 879-ը՝ հայ, 3-ը՝ այլ, բայց ոչ՝ իսլամ,

1886 թվական – 1.298 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1.719 հոգի, որից 1697-ը՝ հալ, 22-ը՝ իսլամ (համառուսական՝ ցարական մարդահամար),

1908 թվական – 2.174 հոգի,

1914 թվական – 2.423 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 2.258 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 2.341 հոգի,

1919 թվական – 2.718 հոգի,

1922 թվական – 2.478 հոգի,

1926 թվական – 2.810 հոգի, որից 2.808-ը՝ հայ, 2-ը՝ եզդի (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թվական – 3.086 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/08/16/hrazdan-akhta-1831-villages-korkotian/

Կարդալ և դիտել նաև՝