Վահրամաբերդ գյուղը գտնվում է Շիրակի դաշտում, Ախուրյան գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1600 մետր բարձրության, մարզկենտրոն Գյումրի քաղաքից 10 կմ հեռավորության վրա:
Նախկինում ունեցել է Գանլըճա, Խանլըճա Ներքին, Կանլիջա Ներքին, Ղալանջա Փոքր, Ղլնիջան, Մարմաշեն, Վագրամաբերդ անվանումները: Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թ ապրիլի 26-ին ի հիշատակ 10-11-րդ դդ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու: Գյուղի շրջակայքում պահպանվել է Մարմաշենի վանքը, Վահրամաշեն ավերակ բերդը, Ախուրյան գետի վրա 13-րդ դարում կառուցված կամրջի մնացորդները:
Վահրամաբերդ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 247 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 389 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 460 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 466 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ
1904 թվական – 600 հոգի
1914 թվական – 551 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 660 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 458 հոգի
1919 թվական – 440 հոգի
1922 թվական – 261 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 272 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 619 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային տարիներին Վահրամաբերդը ունեցել է.
1939 թվական – 538 հոգի
1959 թվական – 602 հոգի
1970 թվական – 747 հոգի
1979 թվական – 752 հոգի
1989 թվական – 919 հոգի:
Խորհրդային շրջանում Վահրամաբերդը Ախուրյանի շրջանի գյուղերից է եղել:
Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։
Կարդալ և դիտել նաև՝












