Ջաջուռ (Շատջուր) գյուղի և Ջաջուռավան կայարանի բնակչությունը 1831-1931 թթ

3378

Ջաջուռը և Ջաջուռավանը (Ջաջուռ կայարան) մաս են կազմում Մարմաշեն խոշորացված համայքնի, որ կենտրոնը Մայիսյան գյուղն է:

Այս երկու գյուղերը գտնվում են Շիրակի դաշտում, ծովի մակարդակից մոտ 1660 մետր բարձրության, մարզկենտրոն Գյումրի քաղաքից 15 կիլոմետր դեպի արևելք:

Սահմանակից են Շիրակ, Կամո, Լեռնուտ, Սարիար և Կրաշեն գյուղերին:

Ջաջուռը նախկինում ունեցել է Շատջուր անունը:

Ջաջուռը հիմնադրվել է 1828 թվականին՝ Արևմտյան Հայաստանի Մուշ և Խնուս գավառներից եկած հայերի կողմից:

Ջաջուռ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 486 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 1011 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 1357 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1517 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1516-ը՝ հայ, 1-ը՝ իսլամ

1904 թվական – 1795 հոգի

1914 թվական – 2540 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1947 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1983 հոգի

1919 թվական – 2300 հոգի

1922 թվական – 1011 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 797 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 796-ը՝ հայ, 1-ը՝ ռուս

1931 թվական – 862 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Ջաջուռը ունեցել է.

1939 թվական – 1092 հոգի

1959 թվական – 815 հոգի

1970 թվական – 887 հոգի

1979 թվական – 742 հոգի:

1989 թվական – 563 հոգի:

Ջաջուռ երկաթուղային կայարանը կամ Ջաջուռավանը ունեցել է.

1922 թվական – 66 բնակիչ, բոլորը՝ հայ

1926 թվական – 38 բնակիչ, բոլորը՝ հայ

1931 թվական – 55 բնակիչ, որից 53-ը՝ հայ, 2-ը՝ վրացի:

Խորհրդային շրջանում Ջաջուռավանը ունեցել է.

1939 թ – 99 հոգի

1959 թ – 113 հոգի

1970 թ – 422 հոգի

1979 թ – 393 հոգի

1989 թ – 136 հոգի:

Խորհրդային շրջանում Ջաջուռը և Ջաջուռ երկաթուղային կայարանը Ախուրյանի շրջանի գյուղերից են եղել:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Կարդալ և դիտել նաև՝