Գեղանուշ և Գոմարան գյուղերի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կապանի շրջան

1314

Գեղանուշը և Գոմարանը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից են, մաս են կազմում խոշորացված Կապան համայնքի:

Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Գեղանուշը և Գոմարանը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և նույն տարվա դեկտեմբերին հայկական բանակի նահանջից հետո այս երկու գյուղերը, ինչպես խորհրդային տարիներին և Հայաստանի անկախության առաջին տարիներին, կրկին դարձել են սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանին՝ Ղազանչի գյուղին:

Գեղանուշը գտնվում է Կապան քաղաքի 6 կմ արևմուտք, ծովի մակերևույթից ավելի քան 1000 մետր բարձրության վրա: Ըստ մարզպետարանի տվյալների, այսօր ունի 266 հոգի բնակչություն: Մինչև 1949թ հունիսի 29-ը կրել է Կյուտկում, Գյուտկում, Գյուդգյում անունները: Գեղանուշի շրջակայքում կան հին բնակատեղերի ավերակներ,
երկու եկեղեցի, որից առաջինը 15-16 դարերի կառույց է, երկորդը՝ Սուրբ Հռիփսիմեն՝
կառուցված 1800թ, վերանորգվել և ներկայումս գործում է։

Գեղանուշի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 5 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 292 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 507 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 686 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 667-ը՝ հայ, 19-ը՝ իսլամ,

1904 թվական – 561 հոգի,

1914 թվական – 276 հոգի, բոլորը՝ հայ, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 776 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 820 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 839 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 904 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Գեղանուշն ունեցել է.

1939 թվական – 885 հոգի,

1959 թվական – 388 հոգի,

1970 թվական – 362 հոգի,

1979 թվական – 242 հոգի:

Գոմարանը գտնվում է Մեղրու լեռների համակարգին պատկանող սարավանդի վրա, Գեղանուշ գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք, ավելի քան 1100 մետր բարձրության վրա ծովի մակերևույթից։

Գոմարանի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – չի նշվում, 

1873 թվական – չի նշվում,

1886 թվական – չի նշվում, 

1897 թվական – 171 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 2-ը՝ հայ, 169-ը՝ իսլամ,

1904 թվական – չի նշվում,

1914 թվական – չի նշվում,

1919 թվական – ավերակ,

1922 թվական – ավերակ,

1926 թվական – 52 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 18-ը՝ պարսիկ, 34-ը՝ թուրք,

1931 թվական – 68 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Գոմարանն ունեցել է.

1939 թվական – 91 հոգի,

1959 թվական – 97 հոգի,

1970 թվական – 183 հոգի,

1979 թվական – 163 հոգի:

Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի,

Լուսանկարում՝ Գեղանուշի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Կարդալ և դիտել նաև՝