Դարբաս գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Սիսիանի շրջան

2462

Սյունիքի մարզի Դարբաս գյուղը գտնվում է Սիսիան քաղաքից 25, մարզկենտրոն Կապանից՝ 129 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա:

Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Առաջին հիշատակությունը վերաբերում է 844 թվականին։ 15-րդ դարում գյուղում և շրջակայքում եղել են 7 եկեղեցիներ:

Դարբասի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 253 հոգի, որից 89-ը՝ հայ, 164-ը՝ իսլամ,

1873 թվական – 771 հոգի, որից 256-ը՝ հայ, 515-ը՝ թաթար,

1886 թվական – 886 հոգի, որից 333-ը՝ հայ, 553-ը՝ թաթար,

1897 թվական – 971 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 241-ը՝ հայ, 730-ը՝ իսլամ,

1908 թվական – 440 հոգի,

1914 թվական – 1128 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 628 հոգի,

1922 թվական – 624 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 662 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 830 հոգի, որից 829-ը՝ հայ, 1-ը՝ թուրքական խումբ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/05/15/sisian-region-1831-korkotian/