Խդրանց գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան

1281

Խդրանց գյուղը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, խոշորացված Կապան համայնքի մաս է կազմում:

Տարբեր աղբյուրներում հիշատակվում է Խոտորանց, Խտրանց,
Սիրքաթաս ձևերով։ Համապատասխանում է Սյունիքի Բարգուշատ գավառի Խոտորանց գյուղին, որի բարբառային հնչյունափոխությունից էլ առաջացել է Խդրանց անվանումը։

Խդրանցը գտնվում է մարզկենտրոն Կապանից 17 կմ հեռավորության, ծովի մակարդակից շուրջ 1000 մետր բարձրության վրա, Բարգուշատի լեռների ճյուղերից մեկի լանջին: Ըստ Սյունիքի մարզպետարանի տվյալների՝ այսօր գյուղն ունի 67 բնակիչ:

Գյուղում կա եկեղեցի (1899թ.), մոտ 2 կմ արևելք՝ Չորեքդռնի ավերակ վանք, 1 կմ
հյուսիս-արևելք՝ գերեզմանատներ, խաչքարեր։

Խդրանցի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 37 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 191 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 290 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 331 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 414 հոգի,

1914 թվական – 390 հոգի, բոլորը՝ հայ, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 229 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 335 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 266 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 260-ը հայ, 6-ը՝ թուրք,

1931 թվական – 268 հոգի, որից 265-ը՝ հայ, 3-ը՝ ռուս:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Խդրանցն ունեցել է.

1939 թվական – 216 հոգի,

1959 թվական – 105 հոգի,

1970 թվական – 98 հոգի,

1979 թվական – 79 հոգի,

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ և դիտել նաև՝