Բեխ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կապանի շրջան

670

Կապանի շրջանի Բեխ գյուղը կարելի է գտնել Խորհրդային Հայաստանի 1940-50-ական թվականների, ինչպես նաև՝ ավելի վաղ հրապարակված քարտեզներում: 1960-ականներին Կապանի ընդարձակման արդյունքում Բեխ գյուղը դարձել է քաղաքի մաս:

1971 թ հրատարակված Հայկական ՍՍՀ վարչատարածքային բաժանումը հատորում Բեխ անունով գյուղ չի հիշատակվում, ինչը նշանակում է, որ այն արդեն Կապանի մաս էր:

Բեխը գտնվում էր այսօրվա Կապան քաղաքի կենտրոնից 4 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի աջ ափին, Խուստուփ լեռան լանջին, բարձրադիր, անտառապատ, գեղատեսիլ վայրում։ Գյուղի մոտով անցնում է Ողջիի աջակողմյան վտակ Բեխ գետակը։

Բեխի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 29 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 129 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 267 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 329 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 303-ը՝ հայ, 26-ը՝ իսլամ,

1904 թվական – 294 հոգի,

1914 թվական – 51 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 872 հոգի,

1922 թվական – 344 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 344 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 321-ը հայ, 2-ը՝ թուրք, 21-ը՝ պարսիկ,

1931 թվական – 299 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Բեխն ունեցել է.

1939 թվական – 324 հոգի,

1959 թվական – 305 հոգի:

Բեխը հայտնի է Բեխի անապատով, որը կառուցվել է 10-րդ դարում, վերակառուցվել՝ 17-րդ դարում:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝