Սյունիքի մարզային գրադարանը համալրվել է Արգամ Այվազյանի, Թաթուլ Հակոբյանի և ԱՆԻ կենտրոնի գրքերով

616

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2021 թվականի հոկտեմբերի 2-ին իր հրատարակություններով, Թաթուլ Հակոբյանի անգլերեն հատորներով և հայագետ Արգամ Այվազյանի կողմից նվիրաբերված գրքերով համալրել է մարզկենտրոն Կապան քաղաքում գտնվող Սյունիքի մարզային գրադարանը:

Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և Շահէ Շխըրտմեանի օժանդակությամբ:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի քաղաքային գրադարաններին նվիրաբերել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր» գրքերի շուրջ 200 օրինակ:

Սյունիքի մարզային գրադարանին փոխանցվել են հետևյալ գրքերից.

Արգամ Այվազյան, Նախիջևան. Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, 1995 – 3 օրինակ,

Արգամ Այվազյան, Մեզ պետք են մտքի զորավարներ – առաջին և երկրորդ հատորներ – 3-ական օրինակներ,

Արգամ Այվազյան, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Գ, Գողթն գավառ – 1 օրինակ,

Արգամ Այվազյան, Նախիջևան. Գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ, Երևան, 2007 – 3 օրինակ,

Արգամ Այվազյան, Նախիջեվան. պատմական վկայախոսների պատկերացույց (հուշարձանների ուղեցույց-քարտեզ), Երևան, 2006, 1 թերթով (0.70սմx1մ), երկկողմյա, հուշարձանների շուրջ 160 գունավոր պատկերազարդմամբ – 5 օրինակ

Արգամ Այվազյան, Ջուղայի խաչքարերը – 3 օրինակ,

Արգամ Այվազյան, Ագուլիսի բարբառի մասունքներ, Երևան, 2012 – 1 օրինակ,

Արգամ Այվազյան, Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ – 3 օրինակ:

Սյունիքի մարզային գրադարանի Ամերիկյան անկյունը համալրվել է հետևյալ անգլերեն հատորներով.

Artashes Vruyr, In ANI, 1 հատ,

Tatul Hakobyan, Karabakh Diary, 2010, 1 հատ,

Tatul Hakobyan, Armenians and Turks, 2013, 1 հատ,

Tatul Hakobyan, The Valley of Death, 2021, 1 հատ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն