Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. այս մասին Ադրբեջանի ղեկավարը նշել է իսպանական EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հաղորդում է Ազատությունը։
«Եթե հայկական կողմը պատրաստ է, ես ևս պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ պարոն Փաշինյանի հետ բանակցություններ անցկացնել ցանկացած պահի, երբ նա պատրաստ կլինի։ Ես բաց եմ քննարկումների համար և համարում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ դառնալ առ այն, որ պատերազմն ավարտված է, և մենք այդ էջը թերթել ենք»,- նշել է Ալիևը։
«Մեր պահանջ է, որ Հայաստանը տրամադրի ականապատման ճշգրիտ քարտեզները»,- հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով` Հայաստանը պետք է Բաքվին տրամադրի ոչ թե այն տարածքների քարտեզները, որոնք ականապատված են, այլ ականների տեղադրման կոնկրետ վայրերի մասին տեղեկատվությունը։ «Նման քարտեզներ գոյություն ունեն։ Եթե հայկական կողմի անի դա, բարի կամք դրսևորի, մենք էլ համարժեքորեն կպատասխանենք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
«Այն պատճառով, որ Հայաստանը մեզ չի տրամադրել այդ քարտեզները, պատերազմից հետո անցած մեկ տարում 150 քաղաքացիական անձ և զինվորական է զոհվել»,- պնդում է Իլհամ Ալիևը։
Արխիվային լուսանկար












