Բայանդուր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. հույները Հայաստանում

4046

Բայանդուր գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում, ծովի մակերևույթից գրեթե 1500 մետր բարձրության, մարզկենտրոն Գյումրիից 16 կմ հարավ-արևմուտք հեռավորության վրա։

Նախկինում ունեցել է Բայինդուր, Բայինտուր, Բայնդուր, Պայընտուր անվանումները։ Բայանդուր անվանումը Ղևոնդ Ալիշանը կապում է թուրքմենական մի ցեղանվան հետ։

Հին գյուղը եղել է Ախուրյանի ափին, որը 1926 թ.-ի երկրաշարժից ավերվել է, և այդ պատճառով էլ տեղափոխվել։ Այսօր գյուղը գտնվում Ախուրյանի ջրամբարի հարևանությամբ։

Ախուրյանի ջրամբարը ունի 525 մլն մ³  ծավալ։ Կառուցվել է Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում: Ախուրյան գետի ջրօգտագործումը, հետագայում՝ նաև Ախուրյանի ջրամբարինը, կատարվում է Թուրքիայի հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով՝ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով:

1831 թվականի տվյալներով՝ Բայանդուրում մեծամասնություն են կազմել հույները։

Բայանդուրի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 502 հոգի, որից 176-ը՝ հայ, 326-ը՝ այլ, բայց ոչ իսլամ

1873 թվական – 948 հոգի, որից 582-ը՝ հայ, 366-ը՝ այլ, բայց ոչ իսլամ

1886 թվական – 751 հոգի, որից 555-ը՝ հայ, 196-ը՝ այլ

1897 թվական – 966 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 780-ը՝ հայ, 186-ը՝ պրավոսլավ

1904 թվական1025 հոգի

1914 թվական – 1054 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1527 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 722 հոգի

1919 թվական – 1930 հոգի

1922 թվական – 817 հոգի, որից 804-ը հայ, 13-ը՝ այլ,

1926 թվական – 618 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 612-ը՝ հայ, 8-ը՝ հույն

1931 թվական – 682 հոգի, բոլորը՝ հայ:

1922 և 1931 թվականների մարդահամարի ժամանակ Բայանդուր կայարանից առանձին հաշվարկվել է Բայանդուր երկաթուղային կայարանի բնակչությունը, որը կազմել է համապատասխանապար․

1922 թվական- 27 հոգի, բոլորը՝ հայ

1931 թվական – 21 հոգի, բոլորը՝ հայ։

Խորհրդային Միության տարիներին գյուղը ունեցել է․

1939 թվական – 659 մարդ

1959 թվական – 567 մարդ

1970 թվական – 589 հոգի

1979 թվական – 586 հոգի

1989 թվական – 732 հոգի։

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Դիտել և կարդալ նաև՝