
Հայկական ուսումնասիրությունների ԱՆի կենտրոնը սեպտեմբերի 27-ի նախօրեին սկսում է նախագիծ, որի նպատակն է վերականգնել 44-օրյա պատերազմի ամեն մեկ օրը՝ զերծ պաշտոնական ապատեղեկատվությունից և քարոզչությունից:
44-օրերի ընթացքում Հայաստանի և Արցախի պաշտոնական քարոզչությունը մոլորության մեջ էր պահում հայ հանրությանը:
Մենք ամփոփ կերպով տալու ենք պատերազմի յուրաքանչյուր օրը՝ հենվելով ինչպես հայկական, այնպես էլ ռուսական, եվրոպական և այլ աղբյուրների վրա:
Դրանք մենք խնամքով արխիվացրել և հարկ ենք համարում ներկայացնել հայ հանրությանը:
Լուրերի կողքին, անհրաժեշտության դեպքում, կլինեն նաև բացատրություններ և մեկնաբանություններ:
Բացի այդ, ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի ուղիղ եթերներով ներկայացնելու է 44-օրյա պատերազմի ամեն օրը:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
21 սեպտեմբեր, 2021











