Կապս գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Ախուրյանի շրջան

2705

Կապս գյուղը գտնվում է Շիրակի դաշտում, Ախուրյան գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1675 մետր բարձրության, մարզկենտրոն Գյումրի քաղաքից 15, մայրաքաղաք Երևանից 135 կմ հեռավորության վրա:

Սահմանակից է Ջրաձոր, Վահրամաբերդ և Հովունի գյուղերին:

Կապսը հիմանդրվել է 1820 թվականին, որտեղ բնակություն են հաստատել Բայազետի Տիգոր և Ակրակ գյուղերից գաղթածները:

Կապս գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 166 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 356 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 405 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 457 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական543 հոգի

1914 թվական – 600 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 597 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 547 հոգի

1919 թվական – 545 հոգի

1922 թվական – 362 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 449 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 441-ը՝ հայ, 4-ը՝ այլք

1931 թվական – 458 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Կապսը ունեցել է.

1939 թվական – 542 հոգի

1959 թվական – 428 հոգի

1970 թվական – 539 հոգի

1979 թվական – 535 հոգի:

Այս գյուղի մոտ խորհրդային շրջանում պետք է կառուցվեր ջրամբար մոտ 90 միլիոն խորանարդ մետր ծավալով: Շինարարությունն սկսվեց 1985-ին, սակայն 1993-ին աշխատանքները դադարեցվեցին: Եթե Կապսի ջրամբարը կառուցվեր, ապա ինքնահոս եղանակով ջուր կհասներ Շիրակի Ախուրիկ, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան, Շիրակավան, Լուսաղբյուր, ինչպես նաև՝ Արագածոտնի Թալին ու հարակից համայնքներին:

Խորհրդային շրջանում Կապսը Ախուրյանի շրջանի գյուղերից է եղել:

Ախուրյանի շրջանը կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Դիտել և կարդալ նաև՝

Ախուրյանի շրջանի գյուղերը 1831 թվականին