Մարալիկի բնակչությունը 1831-1931 թվականներին. Անիի շրջան

4234

Մարալիկ քաղաքը Անի համայնքի կենտրոնն է:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան (Նորշեն, նախկինում՝ Խարկով), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:

Նախկինում և մինչև 1935 թվականի հունվարի 3-ը ունեցել է Մոլլա Գյոքչա անունը:

Մարալիկով է անցնում Երևան-Գյումրի ճանապարհը: Գտնվում է Գյումրիից 25 կիլոմետր հարավ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Մարալիկի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 371 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 931 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1176 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1302 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1295-ը՝ հայեր (հայ-լուսավորչական, հայ-կաթոլիկ), 7-ը՝ այլ, բայց ոչ իսլամ,

1904 թվական – 1624 հոգի,

1914 թվական – 1542 հոգի,

1916 թվական – 1328 հոգի,

1919 թվական – 2390 հոգի,

1922 թվական – 1618 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1646 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական –  1884 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ նաև՝

Արթիկի շրջանի գյուղերը 1831 թվականին