Վարդանիձոր, Թխկուտ և Այգեձոր գյուղերը գտնվում են Սյունքի մարզի Մեղրիի շրջանում:
Վարդանիձոր գյուղը գտնվում է Մեղրի քաղաքից 11 կմ, մարզկենտրոն Կապանից 67 կմ հեռավորության, ծովի մակերևույթից շուրջ 1050 մետր բարձրության վրա, Մեղրի գետի ձախ ափին: Գյուղից քիչ հեռու կա 17-րդ դարի կառույց համարվող կամուրջ։
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Վարդանիձոր կամ Վարդանաձոր գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 36 հոգի, բոլորը՝ իսլամ,
1873 թվական – 316 հոգի, բոլորը՝ թաթար,
1886 թվական – 480 հոգի, բոլորը՝ թաթար,
1897 թվական – 506 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,
1904 թվական – 439 հոգի,
1914 թվական – 1053 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1916 թվական – չի նշվում,
1919 թվական – չի նշվում,
1922 թվական – 177 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,
1926 թվական – 180 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք,
1931 թվական – 243 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:
Թխկուտ գյուղը, որ նախկինում կրել է Մարալզամի անունը, գտնվում է Մեղրի քաղաքից 13 կմ, մարզկենտրոն Կապանից 65 կմ հեռավորության, ծովի մակերևույթից շուրջ 1100 մետր բարձրության վրա, Մեղրի գետի ձախ ափին:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Թխկուտ, այն ժամանակ՝ Մարալզամի գյուղի բնակչությունը, ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 18 հոգի, բոլորը՝ իսլամ,
1873 թվական – 123 հոգի, բոլորը՝ թաթար,
1886 թվական – 174 հոգի, բոլորը՝ թաթար,
1897 թվական – 193 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,
1904 թվական – 951 հոգի,
1914 թվական – 751 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1916 թվական – չի նշվում,
1919 թվական – չի նշվում,
1922 թվական – 94 հոգի, որից 66-ը՝ հայ, 28-ը՝ թրքո-թաթար,
1926 թվական – 73 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1-ը՝ հայ, 72-ը՝ թուրք,
1931 թվական – 98 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:
Այգեձոր գյուղը գտնվում է Մեղրի քաղաքից 12 կմ, մարզկենտրոն Կապանից 66 կմ հեռավորության, ծովի մակերևույթից շուրջ 1100 մետր բարձրության վրա, Մեղրի գետի աջ ափին:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Այգեձոր, այն ժամանակ՝ Փուշկագ գյուղի բնակչությունը, ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – չի նշվում,
1873 թվական – չի նշվում,
1886 թվական – չի նշվում,
1897 թվական – 52 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 48-ը՝ հայ, 4-ը՝ իսլամ,
1914 թվական – 72 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1916 թվական – չի նշվում,
1919 թվական – չի նշվում,
1922 թվական – 77 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 97 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 95-ը՝ հայ, 2-ը՝ թուրք,
1931 թվական – 111 հոգի, բոլորը՝ հայ:
2016 թվականի սեպտեմբերից Վարդանիձորը, Թխկուտը և Այգեձորը խոշորացված Մեղրի համայնքի մաս են կազմում, որն ընդգրկում է Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաև Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։
Ըստ Հայաստանի Վիճակագական կոմիտեի՝ 2020թ հունվարի 1-ի տվյալներով Մեղրու համայնքի բնակչությունը եղել է.
Մեղրի – 4.487 հոգի,
Ագարակ – 4.122 հոգի,
Լեհվազ – 556 հոգի,
Ալվանք – 255 հոգի,
Շվանիձոր – 241 հոգի,
Կարճեվան – 218 հոգի,
Վարդանիձոր – 156 հոգի,
Նռնաձոր – 128 հոգի,
Լիճք – 117 հոգի,
Տաշտուն – 103 հոգի,
Թխկուտ – 53 հոգի,
Գուդեմնիս – 35 հոգի,
Կուրիս – 34 հոգի,
Վահրավար – 30 հոգի,
Այգեձոր – 0 բնակչություն:
1828թ Մեղրին ընդգրկված է եղել Ղարաբաղի նահանգի մեջ, իսկ 1868-ին կազմել է
Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասը։
Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8: Ներկայացնում ենք այդ 8 գյուղական խորհուրդները.
Ալդարա,
Լեհվազ (Լեհվազ և Վահրավար),
Լիճք (Լիճք և Տաշտուն),
Կարճեվան,
Կուրիս (Կուրիս և Գուդեմնիս),
Նյուվադի,
Շվանիձոր (Շվանիձոր և Շվանիձորի երկաթգծային կայարանին կից ավան),
Վարդանիձոր (Վարդանիձոր, Մարալզամի, Այգեձոր (Փուշկագ)):
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարում՝ Վարդանիձոր գյուղը
Կարդալ և դիտել նաև՝












