Հայության վիճակը Թուրքիայում. 1927 թ.

1554

“Նոր” Թուրքիայի վերաբերմունքը դէպի ազգային փոքրամասնութիւնները եւ ի մասնաւորի էպի հայերը, մնում է անհաշտ: Շարունակւում է հայն ու Հայաստանը հաշուեյարդարի ենթարկելու քաղաքականութիւնը: Հայկական նահանգները թուրքերով բնակեցնելու գործը, ինչպէս երեւում է, լուրջ ընթացքի մէջ է մտած: Գաղթականների տեղաւորման ընդհանուր տնօրէնութիւնը որոշել է այս տարի 2500 տուն շինել Դիարբեքիրի, Բիթլիսի, Վանի, Խարբերդի եւ Ուրֆայի նահանգների մէջ, որտեղ պիտի բնակեցուեն Կովկասից բերուելիք թուրք գաղթականներ: Պիտի հաստատուին 50-ական տնից բաղկացած 500 գիւղեր:

Կովկասից բերուելիք գաղթականների մասին բանակցութիւններ է վարում Մոսկուայի Թուրքիայի դեսպանը:

Չեն մեղմանում նաեւ սեղմումները հայերի դէմ, մասնաւորապէս “լքեալ” գոյքերի թալանի գործում:

Թուրք գործավարների խորհուրդը որոշել է 1924 թ. օգոստոսի 6-ից յետոյ գրաւած “լքեալ” գոյքերը չյանձնել այլեւս փոխանորդներին, այլ միայն բուն փախստական տէրերին, եթէ նրանք կարողանան երկիր վերադառնալ: Եւ որովտեհեւ այդ “փախստականներիը բոլորն էլ “դաւաճաններ” են, ըստ թուրքերի հասկացողութեան, ապա ուրեմն բուն իսկ տէրերը չպիտի կարողանան յետ ստանալ իրենց գոյքերը, որոնք այսպիսով անցնելու են թուրք կառավարութեան, մի բան, որ եւ հետապնդում է այս նոր կարգադրութիւնը:

Պոլսահայ թերթերի վկայութեամբ… բուն ազգային կեանքում ուշագրաւ եւ մխիթարական ոչինչ կայ: Ջնջուած է Խնամատարական Մարմինը, որովհետեւ նրա “յատուկ գործերը հետզհետէ կը նուազին եւ ամփոփ վիճակ մը կը ստանան”: Վարչական մարմնի փոխարէն Քաղաքական Ժողովը որոշում է խնամատարական գործի վարչութիւնն ու մատակարարութիւնը յանձնել միայն մի մտօրէնի:

Քաղաքական ժողովի շրջանակները անդրադառնալով Թոքատլեանի պանդոկի վարձակալութեան խնդրին, պատրիրաքական նախկին Տեղապահ Արսլանեան եպիսկոպոսի յանձցապարտութիւնը ապացուցող եզրակացութեան են եկել, որով յիշեալ եպիսկոպոսին դատի յանձնելու խնդիր է մէջտեղ եկել: Որոշուել է դատ բանալու հարցը յանձնել Ազգային Ժողովի քննութեան, միջոցներ ձեռք առնելով, որ այդ ժողովը շուտով գումարուի:

Պոլսահայ շրջանակները շատ վրդովուած են Ելդըզի կազինոն թալանելու փորձով, որի մէջ գլխաւոր դերակատարները հայեր են եղած: Այդ քրէական յանցագործները, որոնցից մէկ երկուսը զոհ գնացինիրենց ծրագրած ոճրագործութեան, նոր առիթ են տուել թուրք թերթերին վրդովեցուցիչ յարձակումներ գործել հայերի դէմ:

Գաւառներից այս անգամ լուր է գալիս Թոքատի մասին: Տեղի հայերը, որոնք մեծ մասամբ արհեստաւորներ են, նիւթապէս տանելի դրութեան մէջ են: Ունին Թաղական Խորհուրդ մի շատ գործունեայ նախագահով, որի ջանքերի շնորհիւ Թոքատում հայ դպրոց բաց անելու աշխատանքներ են կատարւում: Նիւթական կողմը ապահովուած է, սակայն, ուսուցիչ չեն կարողանում ճարել, որի համար եւ դիմում է արուած Պոլիս՝ Պատրիարքարան:

Հայրենիք ամսագիր, Զ տարի, թիւ 1 (61), նոյեմբեր, 1927, էջ 171:

Լուսանկարում՝ Սանասարյան վարժարանը Կարինում

Դիտել նաև՝