Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինն այցելել է հայ-թուրքական սահմանային դիրքեր

476

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը օգոստոսի 12-ին ընտանիքի հետ այցելել է Արմավիրի մարզ, եղել մի շարք տեսարժան վայրերում, որոնց թվում՝ Բագարան գյուղի Սուրբ Շուշանիկ եկեղեցում (X դար) եւ VI դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցում։

Սերգեյ Կոպիրկինը այցելել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատ, հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքեր:

Կոպիրկինը հանդիպել է համատեղ ծառայություն իրականացնող եւ հանրապետության սահմանները պահպանող ռուս եւ հայ սահմանապահների հետ:

aliqmedia