Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2021 թվականի օգոստոսի 11-ին իր հրատարակություններով և Թաթուլ Հակոբյանի հատորներով համալրել է Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքային գրադարանը:
Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ:
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի քաղաքային գրադարաններին նվիրաբերել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր» գրքերի շուրջ 200 օրինակ:
Քաջարանի քաղաքային գրադարանին փոխանցվել են 1-ական օրինակներ հետևյալ գրքերից.
Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», 2-րդ՝ 2011 թ հրատարակություն,
Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», 2021 թ հրատարակություն,
Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012 թ հրատարակություն,
Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն,
Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն,
Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019 թ հրատարակություն։
ԱՆԻ կենտրոնը իր բոլոր հրատարակություններով համալրելու է Հայաստանի քաղաքային բոլոր գրադարանները:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
11 օգոստոսի, 2021թ












