Զովաշեն գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

4524

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Զովաշեն գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի շուրջ 180 բնակիչ, հիմնականում հայեր, բայց նաև՝ քրդեր:

Զովաշեն գյուղը, որ մինչև 1948 թվականի հունիսի 21-ը կրել է Դալլաքլու անունը և մինչև 1914 թվականը բնակեցված է եղել մուսուլմաններով, գտնվում է Հատիս լեռան փեշերին, ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա:

Զովաշենից մինչև մարզկենտրոն Հրազդան հեռավորությունը 55 կմ է, մինչև քաղաք Աբովյան՝ 20 կմ:

Զովաշենի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 201 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 317 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 374 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 396 հոգի

1914 թվական – 445 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 414 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 466 հոգի

1919 թվական – 54 հոգի

1922 թվական – 200 հոգի, որից 176-ը՝ հայ, 24-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – 246 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 213-ը՝ հայ, 33-ը՝ պարսիկ

1931 թվական – 342 հոգի, որից 299-ը՝ հայ, 40-ը՝ թուրքական խումբ, 3-ը՝ քյուրդ:

Ինչպես նկատում եք Կորկոտյանի ցուցակից, այս գյուղի մուսուլման բնակչությունը մի թվականի անվանվում է թաթար, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցի, մի այլ թվականի՝ պարսիկ և քուրդ:

Մենք դժվարանում ենք ասել, թե ինչն է պատճառը: Չի բացառվում, որ այս գյուղի մուսուլման բնակչությունը կազմված եղած լիներ թաթարներից, պարսիկներից և քրդերից:

Դիտել և կարդալ նաև՝