Ջրվեժ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

2508

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի այսօրվա բնակչությունը 7000-ի սահմաններում է:

Ջրվեժը գտնվում է Կոտայքի մարզի հարավային մասում, սահմանակից է Երևան քաղաքի երեք թաղային’ Նոր-Նորք, Ավան-Առինջ, Էրեբունի համայնքներին և մարզի երեք գյուղական’ Առինջ, Ձորաղբյուր, Ողջաբերդ համայնքների վարչական տարածքներին:

Մարզկենտրոն Հրազդանից գտնվում է 45 կմ, Աբովյան քաղաքից’ 9 կմ հեռու, ծովի մակարդակից 1360 մետր բարձրության վրա:

Ջրվեժի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 108 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 344 հոգի, որից 301-ը՝ հայ, 43-ը՝ թաթար

1886 թվական – 459 հոգի, որից 428-ը՝ հայ, 31-ը՝ թաթար

1897 թվական – 492 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 434-ը՝ հայ, 58-ը՝ իսլամ

1904 թվական – 505 հոգի

1914 թվական – 723 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 555 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 811 հոգի

1919 թվական – 900 հոգի, 

1922 թվական – 714 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 749 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 747-ը՝ հայ, 2-ը՝ քյուրդ

1931 թվական – 835 հոգի, բոլորը՝ հայ:

Լուսանկարում՝ Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցին

Դիտել և կարդալ նաև՝