Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2021 թվականի հունիսի 30-ին իր հրատարակություններով և Թաթուլ Հակոբյանի 8 հատորներով համալրել է Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքային գրադարանը:
Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ:
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի քաղաքային գրադարաններին նվիրաբերել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր» գրքերի շուրջ 200 օրինակ:
Ապարանի քաղաքային գրադարանին փոխանցվել են 1-ական օրինակներ հետևյալ գրքերից.
Հովհաննես Քաջազնունի, «ԵՐԿԵՐ», 2018 թ հրատարակություն,
Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», 2018 թ հրատարակություն,
Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», 4-րդ՝ 2021 թ հրատարակություն,
Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», 2021 թ հրատարակություն,
Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012 թ հրատարակություն:
Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն,
Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն,
Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019 թ հրատարակություն։
ԱՆԻ կենտրոնը իր բոլոր հրատարակություններով համալրելու է Հայաստանի քաղաքային բոլոր գրադարանները:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
15 հուլիսի, 2021թ












