Հացավան գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

4090

Հայաստանում Հացավան անունով երկու բնակավայր կա՝ Կոտայքի և Սյունիքի մարզերում:

Հացավանը գտնվում է Աբովյան քաղաքից 15 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Հրազդանից` 54 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1400 մետր բարձրության վրա: Այսօրվա բնակչության թիվը, ըստ մարզպետարանի տվյալների, 500-ից ավելի է:

Նախկինում ունեցել է Ավդալար, Աբդալար անունը: 1946 թվականի ապրիլի 4-ին վերանվանվել է Հացավան:

Հացավանի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 59 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 112 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 261 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 146-ը՝ հայ, 115-ը՝ իսլամ

1904 թվական – 131 հոգի

1914 թվական – 194 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 144 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 192 հոգի

1922 թվական – 212 հոգի, որից 183-ը՝ հայ, 29-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – 291 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 261-ը՝ հայ,7-ը՝ թուրք, 23-ը՝ քյուրդ

1931 թվական – 408 հոգի, որից 378-ը՝ հայ, 6-ը՝ թուրքական խումբ, 24-ը՝ քյուրդ:

Դիտել և կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/10/02/kotayk-1831-villages-population-korkotian/