Հյուսթոնում՝ Թաթուլ Հակոբյանի հետ/Meet Tatul Hakobyan in Houston: հունիս/June 6, time: 1-3 pm, Holocaust Museum

941

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և Ալիք Մեդիայի սյունակագիր Թաթուլ Հակոբյանը «Հայաստանը և Արցախը՝ 44-օրյա պատերազմից հետո» թեմայով հանդիպում-քննարկում կունենա Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 6-ին, կիրակի օրը, Հյուսթոն քաղաքի Հոլոքոսթի թանգարանում, ցերեկվա ժամը 1-ից մինչև 3-ը:

Հանդիպման ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Հայաստանում, մասնավորապես Սյունիքում, և Արցախում ստեղծված իրավիճակին՝ 44-օրյա պատերազմից հետո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և գործակցության հեռանկարներին, Արցախի ապագային, արտաքին քաղաքական հարցերի, հունիսի 20-ի ընտրություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճան, հիմնական դերակատարներին:

Ձեռնարկի ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը հայերեն և անգլերեն (The Valley of Death), «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» (Karabakh Diary: Green and Black) հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը, «Հայերը և թուրքերը» (Armenians and Turks) աշխատությունը:

Գրքերի ստորագրումից հետո տեղի կունենա 20 րոպեանոց շրջայց Հոլոքոսթի թանգարանում:

Location

Houston Holocaust Museum (5401 Caroline st, Houston, TX, 77004, 2nd floor classroom, 713-942-8000)

Time: 1-3 pm

Book Signing

Museum tour to follow (max: 20 people)

For RSVP text or email:

832-651-2844

smnjoyan@hotmail.com

Թաթուլ Հակոբյանի հետ կարող եք կապվել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին.

aniarcf@gmail.com կամ tatarmen@yahoo.com,

Ֆեյսբուքի էջերին.

https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351

https://www.facebook.com/profile.php?id=100000616638924

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

12 մայիսի, 2021թ