Շիրակ գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային շրջանում

2036

Շիրակ գյուղը գտնվում է Շիրակի դաշտում, ծովի մակարդակից մոտ 1600 մետր բարձրության, մարզկենտրոն Գյումրի քաղաքից 5 կիլոմետր արևելք՝ Գյումրի-Վանաձոր ճանապարհի վրա:

Սահմանակից է Հացիկ, Ջաջուռ, Կամո գյողերին և Գյումրի քաղաքին:

Շիրակը հիմնադրել են Կարսի Ենիքյոյ, Մազրա և Ղարախան գյուղերից եկածները՝ ավելի քան 200 տարի առաջ:

Նախկինում ունեցել է Ղոնախղռան անունը: Շիրակ է վերանվանվել 1940 թվականի մարտի 2-ին:

Շիրակ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 192 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 775 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 934 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1225 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1181-ը՝ հայ, 16-ը՝ պրավոսլավ, 28-ը՝ այլ

1904 թվական – 1264 հոգի

1914 թվական – 1542 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1390 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1536 հոգի

1919 թվական – 2473 հոգի

1922 թվական – 971 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1158 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 1264 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Շիրակը ունեցել է.

1939 թվական – 1132 հոգի

1959 թվական – 847 հոգի

1970 թվական – 859 հոգի

1979 թվական – 839 հոգի:

1989 թվական – 548 հոգի:

Խորհրդային շրջանում ՇիրակըԱխուրյանի շրջանի գյուղերից է եղել:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։