Սարդարապատ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

2531

Սարդարապատ գյուղը 1831 թվականի տվյալներով եղել է Հայաստանի խոշորագույն հինգերորդ բնակավայրը և զիջել է միայն Երևանին, Գյումրիին, Վաղարշապատին և Մասիսին:

Սարդարապատ գյուղը գտնվում է Արմավիր քաղաքի հարևանությամբ, խորհրդային ժամանակներում կրել է Հոկտեմբեր անունը: Սահմանակից է Նորապատ, Բամբակաշատ, Լենուղի, Նոր Արմավիր, Այգևան գյուղերին:

Այսօր բնակչության թիվը 5500-ի սահմաններում է: Բնակչության մի մասը եզդիներ են:

Սարդարապատի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 1487 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 1260 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 1688 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 2440 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 2340-ը՝ հայ, 44-ը՝ իսլամ, 56-ը՝ այլ,

1908 թվական2600 հոգի,

1914 թվական – 2974 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 2756 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 3770 հոգի,

1919 թվական – 2520 հոգի,

1922 թվական – 1717 հոգի, որից 1713-ը՝ հայ, 4-ը՝ այլ,

1926 թվական – 2831 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2614-ը՝ հայ, 217-ը՝ եզդի,

1931 թվական – 2115 հոգի, որից 2113-ը՝ հայ, 2-ը՝ եզդի:

https://www.aniarc.am/2021/04/20/armavir-1831-1931-population-korkotian/