
Գիլադ Սադեն մեծացել է Հորդանան գետի արեւմտյան ափում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ամենաթեժ կետերից մեկում:

Իր կարիերայի ընթացքում լուսանկարիչն աշխատել է շատ «թեժ կետերում»` Կոսովոյում, Մերձդնեստրում, Աբխազիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, ինչպես նաեւ՝ Ալբանիայում եւ Ուկրաինայում:

Գիլադ Սադեն Արցախում պարբերաբար աշխատել է 2015 թվականից ի վեր: Երբ սկսվեց 2020 թվականի պատերազմը, նա Արցախ ժամանած առաջին արտասահմանցի լրագրողներից էր:

Գիլադ Սադեն նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է նրա աշխատանքը Շուշիի մատույցներում՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ին: