Խորհրդային Ադրբեջանի բնակչությունը 1926 թվականի մարդահամարի տվյալներով

3689

Խորհրդային Միությունում առաջին մարդահամարը անց է կացվել 1926 թվականին։

Այդ մարդահամարում այսօրվա ադրբեջանցիները անվանվում են թյուրք, թյուրքեր։ Ամբողջ Խորհրդային Միությունում թյուրքերի թիվը 1 միլիոն 706 հազար 605 հոգի է նշվում։

Խորհրդային Ադրբեջանում, տարածքը՝ 85․968 քառակուսի կիլոմետր, 1926-ին բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 314 հազար 571 հոգի։ Թյուրքերի, այսինքն՝ այսօրվա ադրբեջանցիների թիվը կազմել է 1 միլիոն 437 հազար 977 հոգի։

Առանձին տողով նշված է նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությունը։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակչության թիվը 1926-ին կազմել է 104 909 հոգի, որից տիտոսակիր ազգը՝ թյուրքերը, 104 909 հոգի։

Այս շրջանում հայերի թիվը կազմել է 10․900 կամ բնակչության ավելի քան 10 տոկոսը։ Ռուսների թիվը եղել է 1․837, ուկրաինացիներինը՝ 92։

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության թիվը 1926-ին կազմել է 125 300 հոգի, որից տիտոսակիր ազգը՝ հայերը, 111 694 հոգի։

Այս շրջանում թյուրքերի թիվը կազմել է 12 600 կամ բնակչության շուրջ 10 տոկոսը։ Ռուսների թիվը կազմել է 596 հոգի, ուկրաինացիներինը՝ 35։

Լուսանկարում՝ Բաքուն 20-րդ դարի սկզբին