Տեր-Պետրոսյանը գնահատում ու ողջունում է գործող նախագահի և «Լուսավոր Հայաստանի» կեցվածքը

639
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է Հայաստանի ներկայիս նախագահի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը և ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ:
Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից:
Արման Մուսինյան
Խոսնակ