Թաթուլ Հակոբյանը երկօրյա դասախոսություն է կարդացել Անթիլիասի Հայագիտական կենտրոնի համար

626

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը մարտի 4-ին և 5-ին “Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ նոր ժամանակաշրջան” թեմայով դասախոսություն է կարդացել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Հայագիտական կետրոնի եռամյա դասընթացի մասնակցիների համար։

Վեց մասերից կազմված առցանց դասախոսության ընթացքում Հակոբյանը նախ հակիրճ ակնարկ է նետել Հայաստան-Թուրքիա 1918-1920 թթ հարաբերություններին, ապա դրվագներով անդրադարձել հայ-թուրքական շփումներին 1991 թվականից ի վեր, մինչև մեր օրերը։

Դասախոսություններին զուգահեռ Հակոբյանը պատասխանել է  դասընթացի մասնակիցների հարցերին, որոնք, հայ-թուրքական հարաբերություններից բացի, վերաբերում էին Արցախյան հակամարտությանն ու 44-օրյա պատերազմին։