Րաֆֆի Գարիբյանը Շվեյցարիայից՝ ԱՆԻ հիմնադրամի Պատվո խորհրդի անդամ

24097

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը տեղեկացնում է, որ ԱՆԻ-ի Պատվո խորհրդի կազմում ընդգրկվել է շվեյցարահայ ազգային գործիչ Րաֆֆի Գարիբյանը։

Պարոն Գարիբյանը ծնվել է Եգիպտոսում, հաստատվել Շվեյցարիայում, որտեղ ավարտել է Ժնևի համալսարանը։ Մասնագիտությամբ ինժեներ է։

Երկու տարի առաջ Գարիբյանը հաստատվել է Երևանում։

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

25 փետրվարի, 2021թ, Երևան