Թաթուլ Հակոբյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

1020

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը փետրվարի 21-ին Երևանի Մարիոթ հյուրանոցում հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և նրան ուղեկցող եվրոպական պատվիրակության անդամների հետ:

Հանդիպումը, որ տեղի է ունեցել ԵՄ հատուկ ներկայացուցչի առաջարկով, տևել է մեկուկես ժամ:

Բովանդակային զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված վիճակին, Հայաստանի և հարևանների միջև հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ժողովրդավարական և լրատվամիջոցների ազատության խնդիրներին:

Հակոբյանը ներկայացրել է իր տեսակետները և լուծման տարբերակները վերոնշյալ հարցերի շուրջ:

Հայաստան այցի շրջանակներում Կլաարը հանդիպումներ է ունենալու հանրապետության բարձագույն ղեկավարության հետ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն