Խորհրդային Հայաստանը 1924-1925 թվականներին. ԱՆԻ կենտրոնի քննարկումը Երևանում

633

Հունվարի 20-ին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Երևանի Keerk & Co սրճարան-գրախանութում (Մարշալ Բաղրամյան, 3Ա) կազմակերել էր քննարկում «Խորհրդային Հայաստանը 1924-1925 թվականներին» թեմայով:

Հիմնական բանախոսը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էր, զրույցը վարում էր ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Զրույցի և քննարկման ընթացքում խոսվեց ԽՍՀՄ առաջին Սահմանադրության, քաղաքացիության, 1921-ի փետրվարյան ապստամբությունից հետո Պարսկաստան փախածների վերադարձի, 1924 թվականին Վրաստանում տեղի ունեցած հակախորհրդային դեպքերի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Խորհրդային Հայաստան-Թուրքիա և Խորհրդային Հայաստան-Պարսկաստան սահմանների մասին:

Քննարկումը տևեց շուրջ երկու ժամ:

2020-ի սեպտեմբերից մինչև 2022-ի փետրվար, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը նախաձեռնել է «Խորհրդային Հայաստանը և հարևանները 1920-1937 թթ» քննարկումների շարք, որոնք տեղի են ունենում Երևանում և մարզերում:

Քննարկման ամբողջական տեսագրությունը առաջիկա օրերին հասանելի կլինի ԱՆԻ կենտրոնի կայքում, Յու Թյուբի և Ֆեյսբուքի էջերում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

21 հունվար, 2021թ.