Խորհրդային Հայաստանը 1923-ին և ԼՂԻՄ-ի ձևավորումը. ԱՆԻ կենտրոնի քննարկումը

881

Դեկտեմբերի 25-ին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Երևանի Keerk & Co սրճարան-գրախանութում (Մարշալ Բաղրամյան, 3Ա) կազմակերել էր քննարկում «ԼՂԻՄ-ի ձևավորումը. Խորհրդային Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը 1923 թվականին» թեմայով:

 

Հիմնական բանախոսը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էր, զրույցը վարում էր ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

2020-ի սեպտեմբերից մինչև 2022-ի փետրվար, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը նախաձեռնել է «Խորհրդային Հայաստանը և հարևանները 1920-1937 թթ» քննարկումների շարք, որոնք տեղի են ունենում Երևանում և մարզերում:

Քննարկման ամբողջական տեսագրությունը առաջիկա օրերին հասանելի կլինի ԱՆԻ կենտրոնի կայքում, Յու Թյուբի և Ֆեյսբուքի էջերում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

26 դեկտեմբեր, 2020թ.