Արցախի նախագահը խմբագրել է ուղերձը և «առաջին իսկ հնարավորության պահին վայր է դնելու լիազորությունները»

460

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խմբագրել է իր ուղերձի տեքստը, որն այսօր ավելի վաղ հրապարակվել էր նրա ֆեյսբուքյան էջում։

«Միևնույն ժամանակ, գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները:

Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»,- նշված է ուղերձի ավելացված հատվածում։

Սիվիլնեթ