Հին Թաղերը, Դիզափայտը հանձնել ենք. Էդիկ Բաղդասարյան

734

«Հետք» կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ գրելով, որ Լեռնային Ղարաբաղում այս պահին երկու կողմերը խախտում են փաստաթղթով ձեռք բերած պայմանավորվածությունները։

«Նիկոլ Փաշինյանը պետք ասի, թե ստորագրած փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի եւ Ալիևի հետ: Եթե Ղարաբաղում այս պահին երկու կողմերը խախտում են փաստաթղթով ձեռք բերած պայմանավորվածությունները, նշանակում է հավելյալ ինչ որ բաներ էլ կան, որոնց մասին տեղյակ չենք: Այսօր վիրավորներ ունենք, Դիզափայտը եւ Հին Թաղերը հանձնել ենք, որովհետեւ մեզ արգելված է մարտի մեջ մտնելը»,- գրել է Բաղդասարյանը։

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար (Հին թաղեր) և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար (Հին թաղեր) և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Սիվիլնեթ