Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացումը

781

«Եթե տարածաշրջանային խաղաղությանն ուղղված դրական քայլեր ձեռնարկվեն, Թուրքիան կարող է բացել Հայաստանի սահմանին գտնվող դարպասները», – Reuters գործակալության փոխանցմամբ քիչ առաջ Բաքվում, Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը Բաքու էր ժամանել երեկ՝ Ադրբեջանի մայրաքաղաքում այսօր կայացած զորահանդեսին ներկա գտնվելու նպատակով։ Զորահանդեսի ընթացքում հնչեցրած ելույթում Էրդողանը հայտարարել էր. – «Եթե հայ ժողովուրդը դասեր քաղի ղարաբաղյան պատերազմից՝ տարածաշրջանում նոր դարաշրջան կմեկնարկի»։

Ազատություն ռադիոկայան