Հայաստանը 1922 թվականին. ԱՆԻ կենտրոնի քննարկումը

613

Դեկտեմբերի 10-ին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Երևանի Keerk & Co սրճարան-գրախանութում (Մարշալ Բաղրամյան, 3Ա) կազմակերել էր քննարկում Անդրկովկասյան Սոցիալիստական խորհրդային Հանրապետությունների Դաշնային Միություն՝ Անդրֆեդերացիայի ձևավորումը և Խորհրդային Միության մաս դառնալը 1922-ին թեմայով:

Հիմնական բանախոսը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էր, զրույցը վարում էր ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Քննարկմանը ներկա էին պատմաբաններ, հասարակական գործիչներ, հետազոտողներ:

2020-ի սեպտեմբերից մինչև 2022-ի փետրվար, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը նախաձեռնել է «Խորհրդային Հայաստանը և հարևանները 1920-1937 թթ» քննարկումների շարք, որոնք տեղի  են ունենում Երևանում և մարզերում:

Զուգահեռաբար, 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի փետրվարը ներառյալ, ԱՆԻ կենտրոնը իր կայքում ներկայացնում է 1920 թվականից մինչև 1937 թվականների Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի և Խորհրդային Ադրբեջանի մասին արխիվային նյութեր, ուսումնասիրություններ, հոդվածներ, մամուլի հրապարակումներ, դեկրետներ ու որոշումներ, նկարներ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

«Խորհրդային Հայաստանը և հարևանները 1920-1937 թթ». ԱՆԻ կենտրոնի 18 ձեռնարկները