Հիմնական բանախոսը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էր, զրույցը վարում էր ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:
Քննարկմանը ներկա էին պատմաբաններ, հասարակական գործիչներ, հետազոտողներ:
2020-ի սեպտեմբերից մինչև 2022-ի փետրվար, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը նախաձեռնել է «Խորհրդային Հայաստանը և հարևանները 1920-1937 թթ» քննարկումների շարք, որոնք տեղի են ունենում Երևանում և մարզերում:
Զուգահեռաբար, 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի փետրվարը ներառյալ, ԱՆԻ կենտրոնը իր կայքում ներկայացնում է 1920 թվականից մինչև 1937 թվականների Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի և Խորհրդային Ադրբեջանի մասին արխիվային նյութեր, ուսումնասիրություններ, հոդվածներ, մամուլի հրապարակումներ, դեկրետներ ու որոշումներ, նկարներ:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն