Արծվաշեն` Հայաստան-Ադրբեջան անկլավների պատմությունից

5080

1992-ի օգոստոսի 8-ին ադրբեջանական ուժերը գրավեցին Արծվաշենը։ Դա Հայաստանի Հանրապետության միակ բնակավայրն է, որ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը և օպերատորներ Արմեն Մկրյանն ու Սարգիս Բուլղադարյանը այցելել են Ճամբարակ և Դրախտիկ, որտեղ հաստատվել են արծվաշենցիները, ինչպես նաև նախկին ադրբեջանական երեք անկլավներ, որոնք Հայաստանի վերահսկողության տակ են։