ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այսօր պետք է անել հնարավորը, որպեսզի ժամ առաջ կանգնեցվի պատերազմը: Նա կարծում է, որ վարչապետ Փաշինյանը պետք է մեկնի Մոսկվա և Ռուսաստանի միջնորդությամբ հասնի կրակի դադարեցման: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Մարուքյանը նշում է, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը շատ բան չի փոխի, եթե դրան չհետևի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից ճանաչումը:
Վերջին Լուրերը
Տեսադարան
Բաթում. 4 հունիս, 1918թ՝ Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև
1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում հայերը և թուրքերը ստորագրեցին փաստաթուղթ, որը կրում էր հետևյալ անունը՝ «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի...
Թուրքական վերջնագիր՝ ինչպես քվեարկեցին Թիֆլիսի հայկական կուսակցությունները. 1918թ մայիսի 28
Մայիսի 28-ը ընդունվեց անկախության օր, քանի որ, ի կատարումն թուրքերի վերջնագրի, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Եվ քանի որ թուրքերը...
Անկախ Վրաստանը և հայ քաղաքական միտքը. 1918-ի մայիսի 26-ը
1918 թվականին անդրկովկասյան հանրապետություններից առաջինը իր անկախությունը հռչակեց Վրաստանը։ Դա տեղի ունեցավ մայիսի 26-ին՝ նույն օրը, երբ Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունը լուծարվեց։
Մայիսի 26-ին Թիֆլիսի Հայոց...
Որքան մեծ լինի ընտրություններին մասնակցողների թիվը, ՔՊ-ի հաղթելու շանսերը կնվազեն. Թաթուլ Հակոբյան
23 Մայիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին։...












