Հայաստանի Հանրապետության վերջին օրերը. 1920թ. նոյեմբեր-դեկտեմբեր

2332

1920 թվականի աշնանը քեմալական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, մի քանի շաբաթների ընթացքում գրավեցին Հայաստանի Հանրապետության մաս կազմող Սուրմալուի գավառը, Կարսի մարզը, ապա Ալեքսանդրապոլը՝ ընդհանուր առմամբ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ու հայկական կողմին պարտադրեցին զինադադար և հաշտության բանակցություններ Ալեքսանդրապոլում: Ներկայացնում ենք 3 լուր ՀՅԴ պաշտոնաթերթ ՅԱՌԱՋ-ի 1920թ. նոյեմբերի 24-ի համարից:

Լրատու

Երեկ, ամսի 23-ի առավոտյան, Ալեքսանդրապոլ մեկնեց թուրքական պատվիրակների հետ հաշտության բանակցություններ վարող հայկական պատվիրակությունը:

Հայկական պատվիրակության անդամներն են Ալ. Խատիսյան, [Ստեփան] Ղորղանյան (Կարսի նահանգապետ) և Աբր. Գյուլխանդանյան, իրավական խորհրդատուներ՝ Գ. Խոջամիրյան և Տիգր. Հովհաննիսյան, զինվորական խորհրդատուներ՝ գնդ. Աթայան և գլխապետ Խնձորյան, ընդհանուր քարտուղար՝ Վ. Սարպեյան:

Դաշնակցականների ընդհանուր ժողով

Այսօր, նոյեմբերի 24-ի երեկոյան ժամը 5-ին, պառլամենտի դահլիճում տեղի կունենա Երևանում գտնված դաշնակցականների ընդհանուր ժողով:

Ընկ. [Սիմոն] Վրացյանը զեկուցելու է ներկա քաղաքական մեմենտի մասին:

Մուտքն անդամատետրերով

Հ. Յ. Դ. Քաղաքային կոմիտե

Ընկ. Նավասարդյանի դասախոսությունը

Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամը 7-ին պառլամենտի դահլիճում ընկ. [Վահան] Նավասարդյանը տալու է դասախոսություն “Մեր պարտության պատճառները և մեր քաղաքական առաջիկա վարքագիծը” նյութի մասին:

Մուտքը 100 ռուբլի՝ հոգուտ նահատակներ “Շիրինյանի և Խորենու ֆոնդի”

Յառաջ, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, չորեքշաբթի, 24 նոյեմբեր, թիվ 258

Լուսանկարում՝ ՀՀ կառավարության շենքը