Ռոբերտ Քոչարյանի նախընտրած գրքերի տասնյակում՝ Սորոսի Новая парадигма финансовых рынков հատորը

1147

Անցյալ տարի Երկիր Մեդիա հեռուստատեսությանը տված հարցազրույցից հայ հանրությունը տեղեկացավ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ակնհայտ անբարյացկամ վերաբերմունք ունի 90-ամյա Ջորջ Սորոսի և նրա կողմից ֆինանսավորվող Բաց Հասարակության Հիմնադրամների նկատմամբ:

Հեգնական էր, որ այդ մասին Քոչարյանն առաջին անգամ արտահայտվում էր մի հեռուստաընկերության եթերում, որը Սորոսի հիմնադրամից ավելի քան 150 հազար դոլար դրամաշնորհ է ստացել:

Միանգամից նշենք, որ ինչպես այս դրամաշնորհը, այնպես էլ հայկական բազմաթիվ լրատվամիջոցներին տրվածներով շատ լավ ծրագրեր են իրականացվել ու իրականացվում են:

Ռուսական հեռուստաընկերություններից ՌԲԿ-ին օրերս տված հարցազրույցում Քոչարյանը, ըստ էության, ափսոսանք հայտնեց, որ չի փակել Բաց Հասարակության Հիմնադրամների Երևանի գրասենյակը: Ռուս լրագրողի մեկ այլ հարցի ի պատասխան Քոչարյանն ասաց, որ չի էլ իմացել, որ Երևանում նման գրասենյակ կա:

Հիշեցնենք, որ Քոչարյանը 2002-ին փակել տվեց ժամանակի ամենաանկախ հեռուստաընկերությունը՝ Ա1 պլյուսը, ինչպես նաև՝ փակվեց Նոյյան Տապանը:

Երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ չսիրելով Սորոսին ու նրա ֆինանսավորած հիմնադրամներին, Ռոբերտ Քոչարյանը հավանում է ամերիկացի 90-ամյա միլիարդատիրոջ գրքերից Новая парадигма финансовых рынков հատորը:

Ռոբերտ Քոչարյանը, ըստ http://www.2rd.am/hy/hobby-ի, վերջին 2-3 տարիների ընթացքում կարդացել է բազմաթիվ գրքեր, այդ թվում.

1.Стивен Кови “Семь навыков высокоэффективных людей”
2.Стивен Кови “8-й навык: от эффективности к величию”
3.Стивен Кови “Лидерство, основанное на принципах”
4.У. Эдвард Деминг “Новая экономика”
5.Пол Фрига, Итан Расиел “Инструменты McKinsey”
6.Д.Сорос “Новая парадигма финансовых рынков”
7.Ли Якокка “Карьера менеджера”
8.Harvard Business School “Taking control of your time”
9.Bernard Lewis “The Crisis of Islam”
10.James Risen “State of war”
11.Joseph Nye “The Paradox of American Power”
12.Robert Cooper “The breaking of Nations”
13. Тони Шварц, Джим Лоэр “Жизнь на полной мощности, Управление энергией – ключ к высокой эффективности, здоровью и счастью”
14. Walter Isaacson “Steve Jobs”
15. Нассим Николас Талеб “Черный лебедь. Под знаком непредсказуемости”
16. Robert Greene “The 48 Laws of Power”
17. Harvard Business Review On Leadership
18. Стив Джобс. От первого лица
19. Пол Кругман “Возвращение Великой депрессии?”
20. Блейн Ли “Принцип власти”
21. Баффетт Уорен “Эссе об инвестициях, корпоративных финансах и управлениях компаниями”:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով հունիսին ազատ է արձակվել մեկուսարանից: