Կապան. 1909 թվական

2053

1831 թվականի տվյալներով, ըստ 20-րդ դարի սկզբի նշանավոր ժողովրդագիր Զավեն Կորկոտյանի, այսօրվա Սյունիքի մարզի Կապանի (Ղափան) շրջանում եղել է 50 գյուղ, որոնցից 24-ը՝ զուտ հայաբնակ, 24-ը՝ բնակեցված միայն մուսուլմաններով, 2-ը՝ խառը բնակչությամբ:

Բնակչության ընդհանուր թիվը եղել է 2.800, որից 1.872-ը՝ հայ, 928-ը՝ իսլամ:

Խառը բնակչությամբ երկու գյուղերից մեկը եղել է Կապանը, այն ժամանակ՝ Ղափանի հանքեր: 196 բնակիչներից 184-ը եղել են հայեր, 12-ը՝ իսլամ: